ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է. Լոուրենս Մարտին

Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին հունվարի 30-ին նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը։
«Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից եւ զրկված է սննդի, դեղորայքի եւ կենսական անհրաժեշտության այլ իրերի հասանելիությունից:
Առանց դատարանի անհապաղ գործողությունների՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից բռնի տեղահանվել են տասնյակ հազարավոր հայեր, ոչ ոք չի կարողացել վերադառնալ իր տուն»,- նշում է Լոուրենսը։
Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանն «անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի կյանքն անտանելի դարձնելու համար»։
«Նրանք հարձակվել են հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը։ Նրանք բռնի կերպով տեղահանել են բնակիչներին (գրավյալ տարածքներից-խմբ.), բազմիցս արգելափակել են գազի, բջջային կապի եւ ինտերնետի հասանելիությունը»,- հավելեց նա։
Ղարաբաղում մնացել է մոտ 120 հազար էթնիկ հայ։
«Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ նրանք կապված են միակ միջանցքով՝ Լաչինի միջանցքով, որն այժմ փակ է»,- պարզաբանեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ թռիչքներ նույնպես չեն իրականացվում, քանի որ «Ադրբեջանը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: