ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար:

Գարեգին երկրորդը հետաքրքրվել է երկրաշարժից ավերված շրջաններում բնակվող հայ համայնքի անդամների որպիսությամբ: Պոլսո պատրիարքը տեղեկություններ է տվել և շնորհակալություն հայտնել Հայրապետական հոգատարության համար:

Պատրիարքին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Գուգարաց  թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան եպսկ. Հակոբյանը և Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: