ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և աշխատում է տեքստի վրա. Միրզոյան

Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1lurer.am:

«Մենք պետք է հանդիպեինք Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Չնայած դրան՝ մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և օրերս Բաքվից նոր առաջարկներ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: