ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի  և ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը, հայտնում է NEWS.am-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն համագործակցում է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ 1995 թվականից:

1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային  կարգավորող  հանձնաժողովի  և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը  կարգավորող մարմնի միջևստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային  անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության  փոխանակման և համագործակցության վերաբերյալ։ 

Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007  և 2017 թվականներին։

Նշված Համաձայնագրի  շրջանակներում Հայաստանը ստացել  է աջակցություն հետևյալ ուղղություններում՝

Անձնակազմի պատրաստում և վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն)․

Փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում),

ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում և լիցենզավորում,

ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն,

Ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում,

Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում և ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում և լիցենզավորում,

Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության և ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում և այլն:

Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի միջև գործող Համաձայնագրի ժամկետը լրացել է 2022 թվականի մարտի 29-ին:

2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։

Համաձայնագիրը կազմված է 4 բաժնից (իրենց ենթաբաժիններով) և մեկ հավելվածից: Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների  փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

 Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողություններիզարգացմանը, որը կնպաստիԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։

Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի  ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության,  շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: