ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

«Այսօրվա մեր հանդիպումը շատ լավ առիթով է պայմանավորված: Նշվում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը:

Շնորհավորում եմ ձեզ, Իրանի մեր գործընկերներին, ժողովրդին և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Մաղթում եմ հաջողություններ և ամենակարևորը՝ խաղաղություն:

Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք: Դա լինելու է ի շահ մեր ժողովուրդների, նպաստելու է մեր երկրների հզորացմանը, բարեկեցության բարձրացմանը»
,- ասել է նախագահը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և կարծիք հայտնել, որ Իսլամական հեղափոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հարևան պետությունների վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրացման շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել: Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև հայկական և իրանական վերլուծական կենտրոնների միջև կապերի սերտացման ու համագործակցության զարգացման դրական միտումներին:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: