ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են այն 5 երկրները, որոնք կկարողանան վերապրել միջուկային ձմեռը

Օտագոյի (Նոր Զելանդիա) համալսարանի գիտնականները պարզել են, թե որ երկրները գոյատևելու առավելագույն շանսեր ունենում, եթե մոլորակի վրա ատոմային զենքի կիրառմամբ դիմակայության արդյունքում միջուկային ձմեռ տեղի ունենա, NEWS.am-ի փոխանցմամբ հաղորդում է Planet-today-ը: 

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Risk Analysis ամսագրում, նվիրված է եղել միջուկային պատերազմից հետո գոյատևման հնարավորություններին: Նոր Զելանդիայից գիտնականները վստահ են, որ ամենաբարձր շանսերն ունեն այն երկրները, որոնք մյուսներից ավելի արագ կկարողանան կարգավորել գյուղատնտեսությունը նոր պայմաններում։

Եթե միջուկային զենքի օգտագործումը տեղի ունենա լայն մասշտաբով, փոշու ամպերը, հրդեհներից մուրը կբարձրանան երկինք: Վտանգ կա, որ դրանք երկար ժամանակ կփակեն կամ զգալիորեն կնվազեցնեն արևի ճառագայթների մուտքը մոլորակի մակերես։

Առանց արևի, ինչպես հայտնի է, բուսաբուծությունն անհնար է։ Գիտնականները հաշվարկել են, որ առաջատար միջուկային տերությունների հարվածների լուրջ փոխանակման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն. մի քանի տարվա ընթացքում հարավային կիսագնդում կոչնչացվի գյուղատնտեսական մշակաբույսերի և վայրի բույսերի շուրջ 80 տոկոսը, իսկ ավելի շատ՝ հյուսիսային կիսագնդում:

Գոյատևման հնարավորություններ կան միայն այնտեղ, որտեղ արևը՝ չնայած նվազ, կարող է ճեղքել ամպերի միջով: Սրանք հինգ կղզային պետություններ են՝ Ավստրալիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Սողոմոնյան կղզիներ, Վանուատու: Նրանք նաև շահում են նրանով, որ մեկուսացված են և արդեն ի սկզբանե հարմարեցված են ինքնավար կյանքի համար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: