ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն մտադիր է գրոհայիններ ուղարկել ՌԴ և ԱՊՀ երկրներ ահաբեկչության համար. ՌԴ ԱՀԾ

© Фото : U.S. Army / Staff Sgt. William Howard

 

Ամերիկյան հատուկ ծառայություններն այս տարվա հունվարին Սիրիայում հավաքագրել են 60 գրոհայինների, որոնց Էթ Թանֆի բազայում մարզելուց հետո ծրագրվում է նետել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ՝ ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։
Գերատեսչության տվյալներով` ԱՄՆ-ն այդ նպատակների համար ընտրում է ջիհադական խմբավորումների գրոհայիններին, որոնք փոխկապակցված են «Իսլամական պետության» և «Ալ Քաիդայի» հետ (երկուսն էլ արգելված են Ռուսաստանում):
«Այս տարվա հունվարին ընտրվել է 60 այդպիսի ահաբեկիչ, որոնք Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին մասնակցելու փորձ ունեն։ Ներկայումս նրանք արագացված պատրաստության դասընթաց են անցնում Սիրիայի Էթ-Թանֆի ամերիկյան ռազմակայանում։ Այնտեղ նրանց սովորեցնում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման և օգտագործման հմտություններ, ինչպես նաև դիվերսիոն-քայքայիչ գործունեություն իրականացնելու հնարքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում լավ պահպանվող օբյեկտների, այդ թվում` արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների ծրագրման հարցերին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱՀԾ-ի տվյալներով՝ մոտ ժամանակներս նախատեսվում է փոքր խմբերով գրոհայիններ նետել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ։ Նրանց առջև դրված կլինեն դիվանագետների, պետական ծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների և զինված ուժերի անձնակազմի դեմ ահաբեկչությունների նախապատրաստման և իրականացման խնդիրներ: Նշվում է, որ համապատասխան աշխատանքները նրանք իրականացնելու են միջազգային ահաբեկչական խմբավորումների, այդ թվում «Հիզբ ութ-Թահրիրի», «Ջամաաթ Անսարուլլայի» և «Ուզբեկստանի իսլամական շարժման» (արգելված են Ռուսաստանում) ընդհատակյա բջիջների հետ փոխգործակցությամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: