ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: