ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն կոչ է արել 84,5 մլն դոլար հատկացնել Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերից տուժածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել 84,5 մլն դոլար հատկացնել Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերից տուժածներին: Այս մասին ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

Հրատապ կոչը նկարագրում է երկրաշարժերից հետո երկու երկրների առողջապահական իրավիճակը, առողջության հիմնական սպառնալիքները, աղետից հետո ԱՀԿ-ի պատասխան գործողությունները եւ երկու երկրներում առողջության հետեւանքները վերացնելու առաջնահերթությունները։

«ԱՀԿ-ի պատասխան գործողությունները ներառում են կենսական նշանակության դեղերի եւ այլ բժշկական պարագաների առաքում, շտապ բժշկական օգնության բրիգադների ցանցի ակտիվացում՝  կարիքավորների խնամքի նպատակով անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու համար, հիվանդությունների վերահսկման եւ արագ արձագանքման խմբերի հետ կապի պահպանում, ցանկացած բռնկմանը պատրաստվածություն, աջակցություն հոգեկան առողջության պահպանման եւ հոգեսոցիալական արձագանքման միջոցառումներին»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: