ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2022 թվականին աճել է 2,8 անգամ

ԵԱՏՄ ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը, ըստ Եվրասիական զարգացման բանկի, պատմական ռեկորդ է սահմանել, հայտնում է Sputnik Արմենիան։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը 2022 թվականին հասել է իր առավելագույն արժեքին և, ըստ Բանկի վերլուծաբանների, կազմել է 80,6 մլրդ դոլար (աճը՝ 10,3%)։

Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ), որից Ռուսաստան՝ 9,5 մլրդ դոլարով։Այսպես, Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է 1,6 մլրդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսին՝ 5,6 մլրդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանին՝ 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանին՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)։

Հայաստանի և Ղրղզստանի համար ԵԱՏՄ շուկայի նշանակությունը զգալիորեն աճել է. Միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչև 46,8%, Ղրղզստանում՝ 28,8%-ից մինչև 65,8%։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: