ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը պատասխանել է Մակրոնի քննադատությանը. Հարավային Կովկասում ուզում են աշխարհաքաղաքական պայքար ստեղծել

Ցավում եմ, որ նման հայտարարություններ անում է մի երկրի (Ֆրանսիա - խմբ.) նախագահը, որը բավական երկար ժամանակ եղել է Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am։

«Ֆրանսիան պետք է լավ հասկանա այն նպատակները, որ հետապնդում է Ռուսաստանը եւ, ընդհանրապես, կարգավորման այս ողջ գործընթացի մեխանիզմը, թե ինչպես է Ռուսաստանը աշխատում այս ոլորտում։ Ուստի այս հայտարարություններն ինձ համար ավելի շատ կոնյունկտուրային բնույթ են կրում եւ պայմանավորված են ոչ թե նրանով, ինչ անում է Ռուսաստանը, այլ այն ամբողջ առճակատմամբ, որը Ռուսաստանին պարտադրել է Արեւմուտքը»,- նշել է դեսպանը։

«Մենք տեսնում ենք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունները, որը ուղղակիորեն կառուցում է այն տրամաբանությունը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են։ Տրամաբանությունը հասկանալի է, բայց ինձ համար դա արատավոր է եւ չի ծառայում տարածաշրջանի շահերին։ Սա Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական պայքարի մեջ մտնելու փորձ է. ցանկացած քայլ, այդ թվում՝ ԵՄ առաքելություն ուղարկելը եւ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը ինչ-որ բան անել չկարողանալու կամ ինչ-որ բան անել չցանկանալու մեջ: Այն դեպքում, որ Ռուսաստանն աշխատում է շահերի համաձայնեցման, ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ փոխընդունելի լուծումներ որոնելու ուղղությամբ, այդ աշխատանքը չի կարող հրապարակային լինել։ Որովհետեւ այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը: Ինձ համար հակառուսական քարոզչությունը նշան է այն բանի, որ փորձում են տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նեոգաղութատիրական նկրտումների մասին Մակրոնի հայտարարությանը, ապա դա նույնպես շատ հետաքրքիր է լսել մի երկրի ղեկավարից, որը շատ հայտնի է իր գաղութային անցյալով եւ այժմ պատկանում է այն պետությունների խմբին, որոնք բացահայտորեն նեոգաղութատիրական քաղաքականություն են վարում, հավելել է Կոպիրկինը։

Տեղում ռուսական ռազմական եւ սահմանային ներկայությունը, նրա գնահատմամբ, մնում է առանցքային գործոն իրավիճակի կայունությունը պահպանելու եւ շատ ավելի մեծ էսկալացիա կանխելու համար։

«Մենք լսում ենք քննադատական հարձակումներ մեր խաղաղապահ զորախմբի հասցեին, բայց սա այն ուժն է, որն իսկապես նպաստում է տարածաշրջանի կենսագործունեությանը բոլոր առկա խնդիրների  պայմաններում։ Սա բուն տարածաշրջանի հայ բնակչության անվտանգության ապահովման որոշիչ գործոն է։ Կշտամբանքներն ու մեղքը Ռուսաստանի ու ռուսական զորախմբի վրա բարդելու փորձը հենց այն է, ինչը հակասում է իրական իրավիճակին»,- ընդգծել է դեսպանը։

Նրա խոսքով, Ուկրաինայում հատուկ գործողությունը շատ կարեւոր է նաեւ Հարավային Կովկասի համար, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում։ «Ուկրաինայում իրականացվել է ռուսական ամեն ինչի ոչնչացում։ Կարծում եմ, որ հայ ժողովրդի համար սա նույնպես զգայուն թեմա է, հայ փոքրամասնության իրավունքների հարցը։ Սա շատ զգայուն հարց է, իսկ Ռուսաստանի համար վճռորոշ հարց է։ Ուկրաինան շատ մոտ, հարազատ երկիր է»,- նշել է դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: