ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ռոսատոմը» Հայաստանին տեխնիկա է մատակարարելու քաղցկեղի ախտորոշման համար

cnews.ru

 «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան Հայաստան և Ղազախստան սարքավորումներ է մատակարարելու, որոնք թույլ կտան ռադիոակտիվ իզոտոպներ մշակել քաղցկեղային հիվանդությունների առաջադեմ ախտորոշման համար։ Այս մասին, հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ «Ռոսատոմը» պայմանագիր է ստորագրել նշված երկրներ բժշկական իզոտոպների մատակարարման համար։

Փետրվարի վերջին իզոտոպների առաջին խմբաքանակը մատակարարվել է Երևանի իզոտոպների արտադրության կենտրոնին։ Այն Հայաստանի թվով 6-րդ բուժհաստատությունն է, որտեղ կիրառում են «Ռոսատոմի» ռադիոիզոտոպային արտադրանքը։

Տեխնեցիումի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար, այսպես կոչված, միաֆոտոն էմիսիոն համակարգչային շերտագրության պրոցեդուրաների անցկացման ժամանակ։

Ղազախստանում «Ռոսատոմի» «Всерегиональное объединение «Изотоп»» ձեռնարկությունը 2023 թվականին նախատեսում է գալիում-68–ի և գերմանիում-68–ի իզոտոպներ ստանալու համար այսպես կոչված գեներատորներ մատակարարել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: