ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը. Արայիկ Հարությունյան

Մենք ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ կերպով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ արձագանքելով նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարած այն մտքին, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում Գերմանիան նաև ինքնորոշման իրավունքի կողմնակից է:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ամբողջությամբ հաշվի առնելու մեր ժողովրդի հիմնարար և հավաքական իրավունքները»,- նշել է Նախագահ Հարությունյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: