ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

Մարտի 7-ին տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Տուուլա Յռյոլայի միջև։

Քննարկմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։

Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նա բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության որդեգրած բարեփոխումների ընթացքը։

Այդ համատեքստում ընդգծել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները որպես Հայաստանում ընթացող բարեփոխումների առանցքային բաղադրիչ՝ հավաստիացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

Հայաստանի ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար, իր հերթին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, որը հատկապես վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել։

Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախարարությունում ընթացող բարեփոխումները, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և հատկապես ԵԱՀԿ-ին՝ իրականացրած աշխատանքների ու բարձրորակ փորձագիտական աջակցության համար՝ ընդգծելով բարեփոխումների այն ուղղությունները, որոնց ԵԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է։

Ներքին գործերի նախարարը, կարևորելով մինչ այժմ կատարված մեծածավալ աշխատանքը, հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։

Տուուլա Յռյոլան պատրաստակամություն է հայտնել շարունակել գործուն աջակցությունը անհրաժեշտ ուղղություններով՝ ընդգծելով, որ բարեփոխումների արդյունավետությունը տեսանելի է նաև հանրային հարցումներով, ինչը շատ կարևոր է։

«Ցանկանում եմ անվերապահորեն հաստատել բարեփոխումները հաջողությամբ ավարտելու և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մեր պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչը կապահովի նաև նորաստեղծ ՆԳ նախարարության գործունեության պատշաճ իրականացումը»,- ամփոփել է Վահե Ղազարյանը։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև բարեփոխումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, որոնց արդյունավետ լուծման համար ծավալվել է կառուցողական երկխոսություն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: