ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստանում որոշ ռուսաստանցիների մուտքի արգելքին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան: Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը: Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը պարտավորեցնում են մեզ պաշտպանել երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Ավելի վաղ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանցի մեդիա մենեջեր և լրագրող Արամ Գաբրելյանովին արգելել էին մուտք գործել Հայաստան։ Մինչ այդ 2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: