ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական գյուղմթերքի ներմուծման տեսանկյունից սահմանը բաց է, այսինքն թուրքական ապրանքը անարգել գալիս է ՀՀ. Քերոբյան (News.am)

Թուրքական գյուղմթերքի Հայաստան ներմուծման տեսանկյունից Թուրքիայի հետ սահմանը բաց է, այսինքն թուրքական ապրանքը անարգել գալիս է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում թուրքական էժան գյուղմթերքը ներկրվի Հայաստան և տեղացի արտադրողը չդիմանա այդ մրցակցությանը:

«Անցյալ տարի Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 300 մլն դոլարից ավել է եղել, որը ռեկորդային ցուցանիշ է: Հիմնականում ներմուծումն է եղել և հիմնականում գյուղմթերք ենք ներմուծել: 2019-2020-ին ապրանքաշրջանառությունը թուրքիայի հետ եղել է մոտ 200 մլն դոլար: Այսօր այդ ապրանքների համար որևէ արգելք չկա: Այո, այդ ապրանքը գալիս է Վրաստանի միջոցով, բայց այնուամենայնիվ, դրանք չնչին տոկոսներ են: Այսօր կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը:

Այո, ընհանուր առմամբ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը 2021-ին կազմել է մոտ 7 դոլար մեկ մարդու մեկ ժամվա ստեղծած ՀՆԱ-ի դիմաց: Դա մոտ 7 անգամ ավելի քիչ է քան Տնտեսական համագործկցության և զարգացման կազմակերպության 37 երկրների միջին ցուցանիշը: Իսկ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը շատ ավելի շատ է զիջում: Եթե, օրինակ, IT ոլորտում մեր տարբերությունը զարգացած երկրներից կազմում է 3-4 անգամ, ապա արդյունաբերության որոշ ոլորտներում 7 անգամ, ապա գյուղատնտեսության մեջ տասնյակ անգամ: Գլխավոր խնդիրը հողերի խիստ մասնատվածություն է և ջրային համակարգի հասանելիության սահմանափակ լինելը: Այս երկու հարցերի լուծումն է, որ պետք է բերի հողերի խոշորացումը և ջրային համակարգի զարգացումը, որը մեր պլաններում է»,-հայտարարել է Քերոբյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.12.2025
       
    19.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: