ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան՝ նախընտրական քարոզարշավի նախաշեմին. ո՞վ ավելի շատ շանս ունի

yetkinreport.com

Թուրքիայում մարտի 18-ին պաշտոնապես կմեկնարկի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Այս շաբաթ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ միասնական ընդդիմության կողմից առաջադրված Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ  Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 55-56, իսկ Էրդողանի օգտին՝ 43-44 տոկոսը: Ընդ որում, հարցումների համաձայն՝ միասնական ընդդիմությունը հավակնում է նաև խորհրդարանում ունենալու մեծամասնություն: Ընդդիմադիր դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել  ընտրողների 44 տոկոսով, ինչը վեց կետով ավել է իշող կուսակցության վարկանիշից:

Թեև հիմնական մրցապայքարն ընթանալու է էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև, ընտրություններին մասնակցում են նաև այլ ուժեր: Այսպես, նախագահի աթոռի համար պայքարելու է 6 թեկնածու: Եվ կախված նրանից, թե մյուս թեկնածուները ինչքան ձայն կհավաքեն, չի բացառվում, որ Թուրքիայում նախագահին ընտրեն երկրորդ փուլով: Կարևոր գործոն է նաև ընտրություններին չմասնակցող քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակությունը, որը դեռևս չի հայտարարել պաշտոնապես թե որ թեկնածուին է աջակցելու, ինչը նշանակում է, որ ընտրողների մոտ տաս տոկոսը դեռևս կողմնորոշված չի:

Միևնույն ժամանակ պետք է նշել, ի տարբերություն էրդողանի, Քըլըչդարօղլուի օգտին իրենց քվեն տվողների բավականին ստվար մասը համակրում է ոչ թե նրան, այլ Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապատերին, ովքեր Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում պետք է դառնան փոխնախագահներ: Թուրքական հասարակությունում որոշակի ակնկալիք կար, որ միասնական ընդդիմության թեկնածուն քաղաքապետերից մեկն է լինելու, սակայն այլ որոշում կայացվեց: Ընդդիմադիր դաշինքը միասանական թեկնածուին որոշելու փուլում բավականին լուրջ խնդիրների բափվեց՝ այդ թվում կանգնած էր մասնատման եզրին: Քըլըչդարօղլուի վարկանիշի համար կարևոր է որ առնվազն նախընտրական շրջանում դաշինքը հնարավորինս միասնականություն ցույց տա:

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու: Երկրում խորացող սոցիալ-տնտեսական խնդիրներն՝ այդ թվում ռեկորդային ինֆլյացիան,  լրջորեն ազդել են Էրդողանի և իշխող կուսակցության վարկանիշի վրա: Միևնույն ժամանակ էրդողանը վերջին մի քանի տարիներին իր բավականին հանդուգն ու անկախ քաղաքականությամբ լուրջ գլխացավանք է դարձել միջազգային որոշ գործընկերների՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգների համար: Արդյունքում Էրդողանի՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում ամուր աջակցություն չունենալու պայմաններում թուրքական ընդդիմությունը վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ ստացել է իրական շանս հաղթելու ընտրություններում:

Սակայն Թուրքիայում ընտրական գործընթացը բավականին ինտենսիվ է զարգանում: էրդողանն ակնհայտորեն հեշտ չի հանձնվելու և առջևում մոտ երկու ամիս ունի իրավիճակը փոխելու համար: Պետք է նշենք, որ արդեն իսկ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավերելու և Վաշինգտոնի աջակցությունը ստանալու ուղղությամբ թուրքական իշխանությունների կողմից արվող քայլերի անուղղակի վկայություններ կան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: