ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջնահերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ռուսաստանցի պաշտոնյան հանդիպմանը նշել է, որ Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և որ երկիրը պատրաստ է զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը Հայաստանի հետ, փոխանցում է Tert.am-ը:

Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանայաին անվտանգության հարցերին. առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք առ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», - ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: