ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը

այ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։

«Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։ Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է խթանելու ատելությամբ լցված հանցագործությունները և անհանդուրժողականությունը։ Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար և անվստահության սերմեր է ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների և բնակիչների միջև տեղական իշխանությունների հանդեպ։ Հետևաբար, Իսրայելի կառավարությանը և ոստիկանության կոչ ենք անում, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները և պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից և հարձակումներից»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: