ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, եւ բարձր գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։
ՔԿ-ից հայտնում են, որ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ համագործակցության արդյունավետությունն արտացոլվել է անդրազգային բնույթ ունեցող և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ առավել բարդ դրսևորումներ ստացող հանցատեսակներով բացահայտումների քանակական աճով, իսկ պայքարի արդյունավետ նոր մեթոդների յուրացումը, տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության շարունակումը նպաստում են ավելի շոշափելի ձեռքբերումներին։
Այս առումով Արգիշտի Քյարամյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման առումով առանցքային նշանակություն ունեցող համակարգչատեխնիկական լաբորատորիայի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում։ 2022թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բյուրոյի (INL) ֆինանսավորմամբ այն համալրվել է տվյալ ոլորտում ամենաարդիական ծրագրային ապահովումներով, գերհզոր սերվերային և այլ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ընդլայնել լաբորատորիայի գործառույթները։ Իր հագեցվածության մակարդակով այն չի զիջում տարածաշրջանային լավագույն լաբորատորիաներին։
Դեսպան Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ և ցանկանում է զարգացնել դրանք նոր մակարդակի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը՝ ելնելով հայկական կողմի նախանշած առաջնահերթություններից։
Քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությանը, այս ոլորտներում ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Տիկին դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված՝ ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6,17 կմ/ժ