ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։

«Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: