ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսի նոր ալիք

РИА Новости

Ֆրանսիայում դիտվում է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ. համաճարակաբանները համարում են, որ սա COVID-19-ի տասներորդ ալիքն է։ Այդ մասին տեղեկացնում է Արմենպրես-ը:

BFM TV հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացության ընդհանուր մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 26%-ով:

Կորոնավիրուսով հիվանդների համար անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում 20%-ով, իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ 15%-ով ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մեկ շաբաթ առաջ։

Ժնևի Գլոբալ առողջության ինստիտուտի տնօրեն Անտուան ​​Ֆլաոն իր հերթին հեռուստաալիքին հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը, հավանաբար, վերաբերել է ոչ միայն Ֆրանսիային, այլև, ընդհանուր առմամբ, Եվրոպայի երկրներին։

Նշվում է, որ վիրուսի վերարտադրության գործակիցը կազմում է 1,2։ Վերարտադրման R ինդեքսը ցուցիչ է, որը որոշում է այն մարդկանց թիվը, որոնց կարող է վարակել մեկ հիվանդը: Ֆրանսիայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումը տեղի է ունենում կենսաթոշակային բարեփոխումների դեմ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին:

Worldometer վիճակագրական կայքի տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման ողջ ժամանակաշրջանում գրանցվել է հիվանդացության ավելի քան 39,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 165 հազար մարդ։ Կայքի տվյալներով՝ ներկայում հիվանդ է երկրի 119,6 հազար բնակիչ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: