ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրվ. Կովկասում օտարերկրյա միջամտությունը առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳՆ

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ:

Այս տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը, մեր կարծիքով, իրավիճակի էլ ավելի բարդացման գործոն են: Ուստի գտնում ենք, որ պետք է «3+3» մեխանիզմի, ինչպես նաև մյուս գործող մեխանիզմների միջոցով, առանց ուժի կիրառման կարգավորել հարցերը տվյալ տարածաշրջանում: Մերժում ենք որևէ արդարացման պատրվակով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն: Գտնում ենք, որ պետք է շարժվել երկխոսության և այս հարցի քաղաքական  կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է կիրառեն հենց այս ճանապարհը»,- ասել է Աբդոլլահիանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: