ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի`«Արմենպրես»-ին տված հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։ 

-Պարոն Դավթյան, արդեն տևական ժամանակ գտնվում եք Արցախում։ Մամուլը գրում է, որ Դուք նշանակվելու եք Արցախի դատախազ, ճի՞շտ է տեղեկությունը։

-Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ այդ հարցին պատասխանեմ ես:  Անհրաժեշտության դեպքում դրան կանդրադառնան Արցախի պատկան մարմինները:

- Այդ դեպքում, ո՞րն է Ձեր՝ Արցախ այցելելու նպատակը։ Այցը մամուլի ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախն արդեն 100 օրից ավել է, ինչ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, ինչպես նաև այն, որ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է պետնախարար, իսկ դատախազի պաշտոնը թափուր է։ 

Ափսոսում եմ խորապես ոչ միայն իմ, այլ Հայաստանից ցանկացած մեկի Արցախ այցի նկատմամբ նման ուշադրության համար:   Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ  իմ առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարվա դեկտեմբերից, չնայած դժվարացել է Արցախ այցը, բայց մեծ ցանկության դեպքում  անհնար ոչինչ չկա:  Նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն եմ հայտնել իմ համեստ ներդրմամբ  աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի  կողքին: 

-Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այցին Արցախի և Հայաստանի իշխանությունները։

- Իմ բոլոր այցերի վերաբերյալ որևէ բացասական  արձագանք չեմ նկատել որևէ շրջանակից: Արցախի իշխանությունները մշտապես գրկաբաց ու մեծ ոգևորությամբ են ընդունել, ընդ որում՝ և պաշտոնավարման ժամանակ, և հիմա:

-Ի՞նչ իրավիճակ է Արցախում, պաշտոնատար շրջանակների հետ հանդիպումներ ունենում ե՞ք։

- Իրադրությունը, անկասկած, բարդ է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  խախտված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սկսած սննդի, առողջապահական, նվազագույն կենցաղի կազմակերպման հարցերից, մինչև ազատ տեղաշարժ։ Անկախ դրանից, Արցախի իշխանությունների, պատկան մարմինների ջանքերն ուղղված են իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը,  կյանքի բոլոր ոլորտներում բարդագույն խնդիրների լուծմանը։ Հոգիս փառավորվում է Արցախի հերոսական ժողովրդի դիմադրողականությամբ ու ազնիվ պայքարի պատրաստակամությամբ: Անգնահատելի է  ռուսական խաղաղապահ ուժերի դերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։  Ինչ վերաբերում է իմ շփումներին, դրանք բազմազան են ու երկուստեք անկաշկանդ: Վստահեցնում եմ՝ Արցախը հավաքական իմաստով բարի գալուստով է դիմավորում յուրաքանչյուրին:

-Ինչպե՞ս կարձագանքեք Արցախում գլխավոր դատախազի պաշտոնի համար մրցակցության մասին տարածվող լուրերին, ինչի համատեքստում նաև Ձեր անունն է շրջանառվում։ 

-Այդ քննարկումները, իմ կարծիքով, զավեշտալի են առնվազն իմ հասցեականությամբ: Անձամբ ես  պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և որևէ դիրքից։ Պատրաստ եմ ծառայել այնտեղ,  որտեղ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: Ինձ համար կարևոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության  ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որևէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը:

-ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո Ձեզ այլ աշխատանք ՀՀ իշխանությունն առաջարկե՞լ է։

-Չեմ կարծում, թե այս հարցը հանրությանը հետաքրքրող օրակարգային հարց է:

-Եթե այդտեղ եք արցախցիների կողքին լինելու համարայդ դեպքումե՞րբ եք վերադառնում Հայաստան։ 

Կոնկրետ գրաֆիկ չունեմոչ գալուցոչ գնալուցԱստված կառաջնորդի:

-Դժվար չէ՞ գլխավոր դատախազի պաշտոնում ակտիվ գործունեությունից հետո զբաղվել միայն դասախոսությամբ։

-Ոչինչ դժվար չէ կյանքում, երբ ներդաշնակ ես ապրում: Հաստատ ձանձրանալու հնարավորություն դեռ չեմ ունեցել:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: