ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն առայժմ չի փոխի ուժերի դասավորվածությունը Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառով. Բլինքեն

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Մոսկվայի հայտարարություններից հետո ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի գործողություններին: Այնուամենայնիվ, դաշինքն առայժմ չի ծրագրում փոխել իր ուժերի տեղակայումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն միշտ կձեռնարկի գործողություններ, որոնք նպատակահարմար կգտնի դաշինքի տարածքի պաշտպանության և անդամների անվտանգության ապահովման համար: Ես չեմ պատրաստվում այստեղ ելույթ ունենալ և ասել, թե դաշինքն ինչ է անելու կամ ինչ չի անելու»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարձագանքի Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը:

«Կարող եմ ասել այն, որ մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչպես է գործում Ռուսաստանը: Բայց այս պահին մենք որևէ պատճառ չենք տեսնում մեր ուժերի դասավորվածությունը փոխելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:  

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Մինսկի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց անում է դաշնակից երկրների տարածքում։ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական կողմն արդեն օգնում է բելառուս գործընկերներին վերասարքավորել իրենց ինքնաթիռները, ինչպես նաև հանրապետությանն է հանձնել «Իսկանդեր» համալիր, որը կարող է մարտավարական միջուկային զենք կրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: