ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը չի առաջադրվի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։ Այս մասին փոխանցում է ermenihaber-ը:

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին  Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: