ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. Դատախազություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատախազությունից հայտնում են, որ նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունը նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: