ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրավիրում եմ բոլոր հայերին մասնակցել "ԷՔՍՊՈ-2017"-ին Աստանայում

Այգուլ Մուկեյ,
"ԷՔՍՊՈ-2017"-ի մամուլի
կենտրոնի ղեկավար

 



                           
- Ի՞նչ է իրենից ներկայացնում "ԷՔՍՊՈ-2017 ցուցահանդեսը: Ինչո՞վ է այն տարբերվում այլ միջազգային ցուցահանդեսներից:
- Կա ցուցահանդեսների երկու տեսակ՝ համաշխարհային ցուցահանդես և միջազգային մասնագիտացած ցուցահանդես: Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: Տարածքը, որտեղ կազմակերպվում է ցուցահանդեսը, չի կանոնակարգվում Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի կողմից: Այն տևում է վեց ամիս, և մասնակից երկրներն իրենք ենք կառուցում իրենց տաղավարները: Արդյունքը շատ հետաքրքիր է ստացվում: Պատկերացրե՛ք՝ եթե Ռուսաստանը կառուցի իր տաղավարը Կրեմլի, իսկ Ամերիկան՝ Սպիտակ տան տեսքով, և այլն: Նման ցուցահանդես վերջերս անցկացվում էր Շանհայում: Սակայն դրա հիմնական թերությունն իմ կարծիքով այն է, որ ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր տաղավարները քանդվում են:
Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ինչպիսին անցկացվելու է Աստանայում 2017-ին, տևում է երեք ամիս՝ հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը: Վայրը, որտեղ տեղակայվելու են տաղավարները, սահմանափակվում է 25 հեկտարով (դա Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի պահանջն է): Տաղավարները և ամբողջ ԷՔՍՊՈ քաղաքը, ամբողջ ցուցահանդեսային համալիրը կառուցում է ընդունող կողմը: Յուրաքանչյուր երկիր գալիս և վարձում է այդ ցուցահանդեսային տարածքը: Առավելությունն այն է, որ մենք ինքներս ենք մշակում ճարտարապետական նախագիծը: Մասնավորապես մեր օբյեկտը, հույս ունենք, որ արդյունքում դառնալու է Աստանա քաղաքի զարդերից մեկը՝ լրացնելով քաղաքի գեղեցիկ և ժամանակակից տեսքը: Քաղաքը կդառնա մայրաքաղաքի պայծառ, գեղեցիկ և իննովացիոն մասնիկ, որը կծառայի նաև որպես "խելացի քաղաքի՝ սմարթ-սիթիի օրինակ, որտեղ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում էներգիայի մշակման, օգտագործման և բաշխման ոլորտում:
Ցուցահանդեսների պատմությունը սկսվել է 1889 թ.-ին Լոնդոնում: Եվրոպայում հաճախ են ցուցահանդեսներ անցկացվել, և միջազգային ցուցահանդեսների գլխավոր խորհրդանիշն Էյֆելյան աշտարակն է, որը նույնպես կառուցվել է Փարիզյան ԷՔՍՊՈ-ի համար:
1925թ.-ին Փարիզում ցուցահանդեսներից մեկին արվեստների գծով մասնակցել է նաև ղազախստանցի երաժիշտ և կատարող Շալբաևը: Նա մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այդ ժամանակվանից համարյա մեկ դար է անցել: Մենք հպարտանում ենք դրանով, դա որոշակի կապող թել է, որը ձգվում է դարերով, և ահա այսօր Ղազախստանն առաջինն է ԱՊՀ երկրներից, որը կհյուրընկալի միջազգային խոշորագույն միջոցառումը:

- Ներկայացրե′ք, խնդրեմ, թե ինչպես է կազմակերպվում ԷՔՍՊՈ-ի PR արշավը:
- PR արշավը բավական լայն է, այն բաժանված է մի քանի փուլերի: Բոլոր փուլերն ամրագրված են ցուցահանդեսի դոսյեում:
Ուզում եմ նշել, որ հունիսի 11-ից՝ երբ ստանանք Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի դրոշը, սկսվում են կոնտենտի ներգրավման և միաժամանակ PR արշավի անցկացման աշխատանքները ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, հարևան երկրներում, օրինակ, Չինաստանում և այլն: Կսկսվի լիարժեք արշավը:
Մենք պատրաստ ենք հյուրընկալել տարբեր երկրների ներկայացուցիչների, այդ թվում և մեր բարեկամ Հայաստանից: Շատ կցանկանայի, որ Հայաստանի բնակիչները գային մասնակցելու ցուցահանդեսին: Ցուցահանդեսը հրավառության, տոնի, համերգների, տարբեր միջոցառումների երեք հրաշալի ամիս է: Կազմակերպվելու է լայն մշակութային ծրագիր: Ուրախությամբ հրավիրում ենք Հայաստանի բնակիչներին հյուրընկալվել մեզ 2017-ին:

- Ինչո՞վ կարող է "ԷՔՍՊՈ-2017-ը հետաքրքրել մեր գործընկերներին տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից:
- Մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց աշխատանքները, ձեռքբերումները, գիտական հետազոտությունները: Հիմնական թեման կյանքի էներգիան է, ապագայի էներգիան, այդ թվում էներգիայի այլընտրանքային աղբյուրները: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև էներգիայի ավանդական տեսակների ճիշտ բաշխման հարցերը:
Գիտնականներն արդեն հիմա պետք է պատրաստվեն մեր ցուցահանդեսին մասնակցելուն: Կարծում եմ՝ այնպիսի երկրների մասնակցության հայտերը, ինչպես Հայաստանն է, հատուկ ուշադրության կարժանանան: Ես ուրախությամբ ողջ հայությանը հրավիրում եմ մասնակցելու ցուցահանդեսին:
Եվ, իհարկե, կուզեի հրավիրել սովորական քաղաքացիներին ցուցահանդեսի ընթացքում գալ Ղազախստան. դա, իսկապես, տոն է լինելու: Այն ամենը, ինչ մեզ այժմ շրջապատում է, ժամանակին ներկայացված է եղել նմանատիպ ցուցահանդեսներին, այդ թվում "Զինգեր կարի մեքենան, բաժակով պաղպաղակները և IPAD-ները:
Ցուցահանդեսի ուղղվածությունը գիտական է, նորարարական, սակայն ուշադրության կենտրոնում է լինելու նաև մշակութային կյանքը: Եվ մենք պայմաններ կապահովենք, այդ թվում նաև ֆինանսական, որպեսզի մասնակիցները, այցելուները կարողանան Ղազախստանում իրենց հարմարավետ զգալ:
   
"Արմեդիա" ՏՎԳ (Հարցազրույցն իրականացվել է
գործակալության լրագրողական թիմի`
Աստանա կատարած այցի ընթացքում)
08.08.2014

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: