ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շուտով Հայաստան կժամանի Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից  ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը:

«Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժևորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի և Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով:

Նշվել է, որ շուտով Հայաստան  կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: