Ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում. Փաշինյանը՝ «Նեմեսիսի» արձանը տեղադրելու մասին
Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը, փոխանցում է News.am-ը:
Լրագրողը հարց ուղղեց. «Հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է «Նեմեսեսի» արձանի պատճառով: Դուք ԱԺ-ում նշեցիք, որ իշխանությունը գնացել է այդ քայլին, որ չասեն դավաճան: Նույն պատճառաբանությունը բերվեց նաև 44-օրյա պատերազմից հետո: Իշխանությունն իր քայլերն անում է պետության շահերից ելնելո՞վ, թե՞ առաջնորդվելով նրանով, թե ինչ կասի հանրությունը»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ առաջնորդվենք նրանով, որ կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը բոլորին չէ, որ վերահսկում է:
Այո, մեր թիմն է, բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Երբ ուզում եմ խորանալ ու հասկանալ, թե ոնց է դա իրականություն դարձել, տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ ՀՀ-ում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:
Երբ մենք խոսում ենք պետական ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, այնպես չէ, որ մենք այսօր ենք դրա մասին խոսել: Այնպես չէ, որ ինչ-որ կայացած բան փլուզվել է: Այդ խորքային պրոբլեմները կան և մենք պետք է դրանց առերեսվենք»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ