ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ակտիվորեն առաջ է տանում խաղաղության օրակարգը, հուսով ենք մոտ ժամանակներս հանդիպում կլինի Մոսկվայում․ Կոպիրկին

Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։

Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Tert.am-ը։

«Մեր կարծիքով` այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են հայտնի եռակողմ  հայտարարությամբ։ Ռուսաստան աշխատանքներ է տանում, ակտիվ ջանքեր են գործադրվում գործընթացն առաջ տանելու համար։ Մոսկվան հենց այդպես է տեսնում բոլոր այն երաշխիքները, որոնց դեպքում էսկալացիա չի լինի, և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից»,- ասաց նա։

Հարցին՝ կոնկրետ ինչ քայլեր է կատարում Ռուսաստանը՝ իրավիճակի կայունացման ու գործընթացի առաջխաղացման համար, դեսպանը նշեց․

«Ռուսաստանը մշտապես կապի մեջ է կողմերի հետ և ակտիվորեն առաջ ենք տանում խաղաղության օրակարգը և տրամադրում ենք  միջնորդական ծառայություններ։ Հուսով ենք մոտ ժամանակներս  հանդիպում կկայանա Մոսկվայում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, լուծում իր առջև դրված առաջադրանքները, չնայած առկա խնդիրներին` օգնում է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ»,- ասել է Կոպիրկինը։

Վերջինիս խոսքով՝ եռակողմ խումբը աշխատանքներ է տանում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի կնքման և սահմանների սահմանազատման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: