ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ այն կկայանա մայիսի 14-ին

Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ն։

«Արմենպրես»-ին այս մասին ասացին FlyONE Armenia ընկերությունից։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Այս մասին չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին»,- հայտնեցին FlyONE Armenia ընկերությունից։

Ի պատասխան ստացվող հարցումների, FlyONE Armenia-ն հայտնում է նաև, որ ավիաընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ՝ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։

«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորել է հյուրանոցներում՝ մինչև չվերթի իրականացումը։

Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որոնցից կանի համապատասխան եզրակացություններ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է ուղևորներին կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով  կամ +37412400003 հեռախոսահամարով»,- նշեցին FlyONE Armenia ընկերությունից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: