ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցած շաբաթվա ընթացքում Արցախում հայտնաբերվել է 151 միավոր ռազմամթերք․ Արցախի ԱԻՊԾ

2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան և 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել:

Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման մասով 1 կանչ է գրանցվել: Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը հայտնաբերել է սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Անձրևային եղանակով պայմանավորված նվազել է հրդեհի դեպքերը: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Մայրաքաղաքի Մ. Մաշտոցի 4 հասցեում 2 էլեկտրական անջատիչ է այրվել: Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և ապահովել բնակիչների անվտանգությունը:

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 3 ելք: Հայտնաբերվել է շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ:

Ծառայության տնօրենի անմիջական հրամանով` աշխատանքներ են տարվում բնական աղետների հետևանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Փրկարարների առաջնահերթ նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: