ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ինքնաթիռով ԵՄ վայրէջք կատարելը չի ​​ստացվի. ՌԴ-ն չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը: Պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ 7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։ Լուրին արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ-ն, նշելով, որ Վրաստանը հանել են այն երկրների ցանկից, որտեղ ռուսաստանցիներին խորհուրդ չի տրվում մեկնել։

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը մտցվել է 2000 թվականին, իսկ 2008-ի պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են։ 2012 թ.-ին Թբիլիսին միակողմանիորեն վերադարձրել է առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանից ժամանած քաղաքացիների համար։ Սակայն 2 երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է միայն 2019 թվականին (Սերգեյ Գավրիլովի գլխավորածությամբ ռուս պատգամավորների պատվիրակության սկանդալային այցից հետո)։

Հատկանշական է, որ արդեն այս տարվա հունվարին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օդային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին նշել էր։ Իսկ մինչ այդ՝ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին, այն քննարկվել էր Մոսկվայում կայացած ֆորումի ժամանակ, որտեղ հավաքվել էին ռուս քաղաքական գործիչներ ու վրացի հասարակական գործիչներ։ Ուստի այս հրամանագիրը չի կարելի անակնկալ անվանել։

Սակայն Մոսկվայի այս որոշումները վրացական իշխանությունների հասցեին մեղադրանքների նոր ալիք են բարձրացրել վրացական արևմտամետ ընդդիմության մեծամասնության կողմից։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում՝ «Ռուսական ինքնաթիռով Եվրամիությունում վայրէջք կատարելը չի ​​ստացվի» կարգախոսով։ Ակտիվիստները բողոքում են Ռուսաստանից ուղիղ չվերթների դեմ: Նրանք տարբեր կարգախոսներով թեմատիկ պաստառներով են հանդես գալիս։ Դրանցից մեկը՝ «Ոչ՝ Ռուսաստանի կառավարությանը», մյուսը՝ «Ո՛չ գնա և ո՛չ արի»՝ ուղղված ռուսական ավիաընկերություններին։ 

Սակայն վրացական իշխանության ներկայացուցիչների արձագանքը ճիշտ հակառակն է. «Սա դրական փաստ է և դրական որոշում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նաև փորձել է համոզել, որ Ռուսաստանի հետ օդային կապը չի նշանակում անպայման պատժամիջոցների սպառնալիք։ «Չինաստանը, Թուրքիան, Էմիրությունները, Իսրայելը, Ադրբեջանն ու Հայաստանը… Էլ չեմ շարունակի, այսօր այս բոլոր երկրները ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ, ինքնաթիռներով, որոնք պատժամիջոցների տակ չեն»,- հիշեցրել է նա։

Ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպարտամենտը, հիշեցրել է վրացի գործընկերներին, որ կոշտ միջոցներ կհետևեն պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունների ընդունմանը:

Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն կոչ է արել Վրաստանին՝ պարտադրել սեփական պատժամիջոցները ռուսական ավիացիայի դեմ, ինչպես որ դա արել են Եվրամիության երկրները:

Դժվար չէ նկատել, որ միացյալ արևմուտքը փորձում է ամենուր «մերժել ռուսականը»՝ պարտադրանքի լեզվով «առաջարկելով»:

Այս ամենի համատեքստում էլ տեսանելի է, որ Կրեմլը շահագրգռված չէ Վրաստանի հաջորդ ընտրություններում տեսնել ընդդիմության հաղթանակը, քանի որ «Վրացական երազանք»-ը (իշխող կուսակցությունը) հարմար գործընկեր է: Ուստի հարց է առաջանում, թե ինչ կարող էր անել Ռուսաստանը Վրաստանի համար, ինչը կարող էր գնահատել վրաց հասարակության զգալի մասը։

Պատերազմի (ՌԴ-Ուկրաինա) սկսելուց և մասնակի մոբիլիզացիայից հետո Վրաստանը դարձել է «վերաբնակեցման» ամենասիրված վայրերից մեկը։ Սա կարծես ռուսական կառավարության կոչն է վերաբնակիչներին, որ «դուք հերթեր եք կանգնել սահմանին, գնացել եք Հայաստանով, Բելառուսով։ Այժմ դուք հնարավորություն կունենաք վերադառնալ Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթով»։ Այսինքն՝ «մեկ քարով երկու նապաստակ են սպանվում» միանգամից։ Մի կողմից վրաց հասարակության որոշ հատվածի համակրանքը և նման ժեստը «Վրացական երազանքի» նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ ուղիղ հրավեր բոլոր ռուսաստանցիներին՝ վերադառնալու։

Ռուսաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի տեսանկյունից այս որոշումը դրական է ինչպես քաղաքացիների, այնպես էլ տնտեսության համար։ Ռուսական ավիաընկերությունները կկրճատեն թռիչքների ճանապարհը. սա հնարավորություն է ուղևորների համար ժամանակ և գումար խնայելու: Սակայն ակնհայտ է, որ Վրաստան ուղիղ չվերթների բացումն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական պատճառներ ունի։

Ռուսական կողմի որոշումները նաև ուղղված էին Վրաստանում ռուսամետ դիրքերի ամրապնդմանը, արևմուտքին մեսիջներ տալուն, սակայն դժվար է ակնկալել, որ այն հանգեցնի վրացական հասարակության մեջ ռուսական իշխանությունների հանդեպ վերաբերմունքի արմատական ​​փոփոխությունների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: