ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ այս մասին հայտնում է ֆիննական Helsingin sanomat պարբերականը:

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», - նշում է պարբերականը:

Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։

Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:

Ապրիլի 1-ին ֆիննական Nordea բանկում Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչության կողմից սառեցվել են Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հաշիվները։ Ֆինլանդիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից «РИА Новости»-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանությունը շփման մեջ է Ֆինլանդիայի իշխանությունների հետ և մշակում է Հելսինկիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատանքի ապահովման հնարավոր ուղիները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: