ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն չի ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը

Հայաստանը չի ստորագրել հակամարտության ընթացքում Ուկրաինային հասցված վնասի գնահատման ռեգիստր ստեղծելու մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունված համաձայնագրում, այն պետք է հիմք դառնա միջազգային փոխհատուցումների մեխանիզմի համար: Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներ, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Եվրամիության վարչակազմը:
Եվրոպայի խորհուրդը նաև կոչ է արել Ռուսաստանին զորքերը դուրս բերել Ուկրաինայից, Վրաստանից (Հարավային Օսեթիա, Աբխազիա - խմբ.) և Մոլդովայից (Մերձդնեստր-խմբ.):
Բացի այդ, հռչակագիր է ընդունվել ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վիճակի մասին՝ կոչ անելով երկրներին աջակցել Ուկրաինայի իշխանություններին և «ապահովել ռուսական ուժերի կողմից անօրինական կերպով դուրս բերված երեխաների անհապաղ վերադարձը»: Միաժամանակ նշվում է` եվրոպական այն երկրները, որոնք Ուկրաինայից երեխաներ են ընդունել, պետք է նյութական օգնություն ստանան։
Հայտարարությունը չեն ստորագրել նաև Ադրբեջանն ու Սերբիան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: