ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է, փոխանցում է armenpress-ը։

Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի գործընկերների հետ այդ թեմայով քննարկումների ժամանակ հայկական կողմը նույն պատասխանն է տալիս։  

«Արևմտյան մեր բոլոր գործընկերների հետ խոսակցություններում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է Ռուսաստանի հետ մեր քննարկումների օրակարգում։ Եվ մենք, երկուսի հետ հարաբերվելիս, տալիս ենք նույն արձագանքը․ մենք ասում ենք, որ Հայաստանը  ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի  հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել Արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ հայտնվի նման պատժամիջոցների տալ, բացի այդ՝ եթե մենք նման պատժամիջոցների տակ հայտնվենք, մեր ոչ մի դաշնակցի համար դա լավ չի լինի, իսկ մենք կփչացնենք մեր հարաբերությունները Արևմտյան գործընկերների հետ»․- ասաց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: