ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զգուշավոր լավատեսության հիմք են տալիս․ Միրզոյանը` եռակողմ բանակցությունների մասին

Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին զգուշավոր լավատեսության հիմք են տալիս։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

Նա հիշեցրեց, որ մինչ Վաշինգտոնում կայացած բանակցություններն արդեն մի քանի հոդվածի շուրջ պայմանավորվածություններ հնարավոր է եղել ձեռք բերել, իսկ այնտեղ արդեն 2 հոդված ևս ավելացել է։

Ըստ նախարարի՝ դեռ կան այնպիսի հոդվածներ, որոնց շուրջ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց։

«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն սա շատ սուբյեկտիվ պնդում է, գոնե այն վերապահումով, որ երկրորդ կողմը դեռ պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որևէ պայմանավորվածություն ամբողջանա և դառնա փոխըմբռնում»,- նշեց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի հանգամանլից, միմյանց հասկանալու քննարկումներ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: