ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ. Պուտինը՝ Փաշինյանին

© РИА Новости / POOL

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Aysor.am-ը: 

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է համապատասխանի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»,- ասել է Պուտինը։

Նա նշել է. «Տրանսպորտային ուղիների՝ և՛ երկաթուղիների, և՛ հնարավոր ավտոճանապարհների կառուցման վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է»։

«Եվ հիմա, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք նույնպես խոսել ենք այս մասին։ Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում փոփոխություններ չունի, նրանք առանց որևէ տարբերակի ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունը այս տարածքի նկատմամբ և ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները հնարավոր ապաշրջափակման հարցով հիմքեր չունեն», - ասել է Պուտինը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: