ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը հասանելի է. Պետքարտուղարությունը՝ մոսկովյան հանդիպման մասին

Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, փոխանցում է Tert.am:

«Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել», - ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:

«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», - հավելել է Միլլերը:

Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: