Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։
«Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից... Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև... Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», - հավելել է նախագահը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1,03 կմ/ժ