ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսասատանի Դաշնությունը Սյունիքում կբացի հյուպատոսություն

Alphanews.am

Ռուսասատանի Դաշնությունը Սյունիքում կբացի հյուպատոսություն։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան-Պուտին վերջին երկկողմ հանդիպման ժամանակ։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ընթացքում հայկական կողմը հավանություն է տվել ռուսական կողմին Սյունիքում հիմնելու հյուպատոսություն։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը՝ Մոկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ, փոխանցում է Alphanews.am։

Ռուս դիվանագետից տեղեկանում ենք, որ որոշում է կայացվել հյուպատոսության հիմնման գործընթացին գնալ ոչ թե երկար պետական ընթացակարգերով, որը կպահանջի նվազագույնը մեկ տարի, այլ հեշտացված ճանապարհով․

«Որոշվել է ուղարկել այնտեղ մարդկանց, որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի այդ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի անվտանգության գործում։ Հույս ունեմ, որ հունիսին մեր այցը արդյունքներ կտա»,- նշել է Սերգեյ Պալտովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: