Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանի գործող ատոմակայանի գործունեության լիցենզիան մինչև 2026 թվականի համար է, կա խնդիր ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվել անցած տարի, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվում են։
Այնուամենայնիվ, արդեն սկսվել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները։ Նախարարը պարզաբանեց, որ հիմա են սկսել նոր ատոմակայանից խոսել, որովհետև ատոմակայանների կառուցումը բավականին երկար է տևում։
Նախապատրաստական փուլն էլ է բավականին երկար, մոտ երկու տարի պետք է նախապատրաստվելու համար, 8 կամ 10 տարի էլ՝ կառուցելու համար։
Սանոսյանն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը բարդ ընտրություն է ենթադրում, քանի որ հարկավոր է հասկանալ, թե ինչ հզորության ատոմակայան է կառուցվելու, իսկ դա հասկանալու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնվեն։ «Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է 100 տարվա համար, մենք պետք է 2036 թվականից ու դրան հաջորդող 100 տարիների համար հաշվարկներ անենք։ Օրինակ, մենք պետք է հաշվենք, թե 2080 թվականին մենք որքան էլեկտրաէներգիա կտանք Իրանին կամ կտա՞նք, թե՞ չենք տա, Վրաստանին էլեկտրաէներգիա կտա՞նք, թե՞ չենք տա։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիա կգնի՞, թե՞ ոչ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա դրա կարիքն ունեն»,- մանրամասնեց Սանոսյանը։
Նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինի տեղական սպառումը։ Պետք է հասկանալ՝ ատոմային, ջրային, արևային էներգիաները լինելու են որոշակի համաչափությա՞մբ, թե՞ ատոմակայանից կախվածությունը շատ պետք է լինի։
Սանոսյանի խոսքով՝ Հայաստանը հիմա լավ բալանս ունի, էներգետիկ համակարգն ատոմակայանից շատ կախվածություն չունի։ Որպես օրինակ նախարարը նշեց այն փաստը, որ ատոմակայանի աշխատանքն այս պահին կանգնած է, սակայն լուրջ խնդիրների դա չի հանգեցրել։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ