Հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Մենք պետք է ասենք՝ սա սադրանք է։ Ըստ էության, այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ լեհական համազգեստով էսէսականները իբր թե հարձակվեցին գերմանական ռադիոկայանի վրա և հեռարձակեցին հակագերմանական հայտարարություն:
«Այս կեղծիքը «սպիտակ թելով է կարված», ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Արցախի բանակի կողմից որևէ ռազմական հարձակում չի կարող լինել։
Քանի որ պաշտոնական Երևանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն և հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ։
Մենք տեսնում ենք այս սադրանքը և ցանկանում ենք, որ աշխարհն էլ մեզ հետ այն տեսնի։
Հիշեցնեմ, որ առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը ուժի մեջ է Եռակողմ հայտարարությունը, ըստ որի, Արցախի անվտանգությունը պետք է ապահովի նաև ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ, իսկ իրավիճակի էսկալացիայի դեպքում ագրեսորը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել։ Ավելին, անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում մենք պատրաստ ենք բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել։
Միևնույն ժամանակ, կարևոր է գիտակցել, որ հակամարտությունն ունի խաղաղ լուծում՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Արցախը պե՛տք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք հստակ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը, որը նախկինում ինչ-որ կերպ փորձում էր միջազգային մակարդակով քննարկել Արցախի հարցը, վերջնականապես հրաժարվել է շարունակել Արցախը պաշտպանելուց։ Բայց դրանով Արցախի 120.000 հայերը չեն անհետանում, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և արդեն իսկ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով։
35 տարվա անկախության ընթացքում Արցախի Հանրապետությունում ձևավորվել և գործում են դե յուրե անկախ պետությանը բնորոշ ժողովրդավարական բոլոր ինստիտուտները՝ մրցակցային հիմունքներով ընտրվող նախագահ և խորհրդարան, անկախ դատարան, իրավապահ համակարգ և այլն: Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է՝ այդ առումով միջազգային իրավունքի ամենախիստ պահանջներին համապատասխանելու համար: Ու հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ, բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած:
Արցախը ջանք չի խնայելու սեփական անկախությունը պաշտպանելու համար։
Սադրանքն ու ռազմական էսկալացիան ընդհանուր խնդիրը համակարգված լուծելու միջոց չեն: Այն հնարավոր է քաղաքակիրթ ձևով լուծել: Եվ պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք իրենց սերունդների համար ոչ թե բազմապատկել, այլ պակասեցրել են չարիքը Երկրի երեսից»,- գրել է նա։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
16.01.2025
0° 0°
17.01.2025
Հարցում