ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը. Արմեն Գրիգորյան

Ապաշրջափակման հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Aysor.am:

«Ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում  սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- ասաս նա:

ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է:

«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը:

Ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության 9-րդ կետի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: