ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը միջազգային օպերատորների հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։
Նա հավելեց, որ հարցը դեռ քննարկումների փուլում է, և ճիշտ կլինի, որ այդ մասով դետալներ չբացահայտվեն։ Փոխվարչապետը հավելեց, որ այս փուլում, այնուամենայնիվ, բոլոր հարցերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործառույթի հետ կապված հարցերին։
«Ես ուզում եմ վստահ լինել, որ բոլոր կողմերը շահագրգռված են ապաշրջափակման հարցերի շուտափույթ լուծմամբ»,- ասաց փոխվարչապետը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին, թե արդյոք չկա ռիսկ, որ Ադրբեջանը պարզապես հարցի լուծմամբ հետաքրքրված լինելու իմիտացիա է ստեղծում։
Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե կա արդյոք տարբերություն՝ որ հարթակում կանցկացվեն այս ապաշրջափակման հարցով քննարկումները՝ պայմանականորեն ռուսական կամ արևմտյան։
«Նշանակություն ունի պայմանավորվածության բովանդակությունը, որ այն ֆունկցիոնալ և աշխատող լինի»,- շեշտեց փոխվարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական կողմի համար շարունակում են ռիսկեր լինել՝ Գրիգորյանը շեշտեց՝ մեզ համար կան կարմիր գծեր, որոնց մասին բազմիցս հայտարարվել է՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նաև նշեց, որ ապաշրջափակման հարցն ուղիղ կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: