ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին

ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացից։ Այս մասին ուրբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է News.am։

«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով իրեն ենթարկել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, խանգարել մեր գործընկերությանն ու դաշնակցությանը բարեկամների ու հարևանների հետ։ Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը»,-ասել է նա։

Գալուզինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման անայլընտրանքայնությունը: Ընդ որում, նրա խոսքով, ՌԴ-ն դեմ չէ, որ այլ երկրներ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում: «Բայց դա պետք է լինի աջակցություն ոչ թե խոսքով, այլ գործով, և ընկած լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածությունների հիմքում, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,-ասել է նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 6,69 կմ/ժ
    17 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: