Մենք Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Ոչ մի երկիր Հայաստանի համար այնքան ջանք չի գործադրում, որպեսզի արդար խաղաղության հասնի, որքան Ֆրանսիան։ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով ֆրանսիացի եվրապատգամավորի համապատասխան հարցին, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Մենք Հայաստանի կողքին ենք իր հարևան (Ադրբեջանի. խմբ) հետ արդար խաղաղության հասնելու համար: Ոչ մի երկիր այդ հարցում նրանց այդքան աջակցություն չի ցուցաբերում, որքան մենք։ Մենք Հայաստանի կողքին ենք արդար խաղաղության հասնելու համար, ինչի մասին են վկայում նախագահի (Էմանուել Մակրոնի. խմբ) գործադրած ջանքերը», - ասել է Կոլոննան։
Այս համատեքստում նա հիշեցրել է Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահի ակտիվ միջնորդությամբ: Կոլոննան խոսել է նաև բարձր մակարդակի հանդիպման մասին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 21-ին Բրյուսելում՝ նշելով ԱՄՆ գործընկերների ակտիվ մասնակցությունը, որոնց հետ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է (այս հարցի շուրջ):
«Մենք Հայաստանին աջակցում ենք նաև, երբ խոսքը վերաբերում է գետնի վրա լարվածության նվազեցմանը։ Հիշեցնեմ, որ ապրիլին ես անձամբ մեկնեցի տարածաշրջան, որպեսզի օգնեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ համաձայնության գալ»,– նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Կոլոննան ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է նաև հունիսի 1-ին Քիշնևում քննարկված մի շարք հումանիտար հարցերի, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցում օգնություն ցուցաբերելու առումով:
«Այն անօրինական է, քանի որ Միջազգային դատարանն այդ մասին որոշում է կայացրել այս տարվա փետրվարի 22-ին։ Ինչպես տեսնում եք, մենք Հայաստանի և հայերի կողքին ենք, տիկին պատգամավոր», - իր ելույթը եզրափակել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
28.12.2024
0° 0°
29.12.2024
Հարցում