ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսով եմ՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը. Լավրով

© AP Photo/Alexander Zemlianichenko, Pool

Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք,  նրանում, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես որոշիչ դեր ունեցող ուժ հաստատվելու ցանկություն»,- ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվելու դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ», փոխանցում է Tert.am:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը»,- ասել է Լավրովը։

«Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում»,- վստահեցրել է նա։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նախազգուշացրել է. «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:

Նա նշել է, որ «պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է միայն այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում, որոնք ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը»։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ, երբ ստորագրվել է վերջնական կարգավորման սկզբունքների մասին առաջին եռակողմ հայտարարությունը։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այնուհետև ընդունվել են բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ, որոնք նվիրված են իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ ջանքերի տարբեր ասպեկտներին։

«Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- մանրամասնել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2025
       
    01.01.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: