ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար, հայտնում է «Արմենպրես»-ը:

Բլինքենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գնահատում են այն ժամանակը, որ գործընկերները կարողացան անցկացնել Վաշինգտոնում։ Նա նշել է համաձայնություն ձեռք բերելու ընդհանուր նպատակին հասնելու հարցում առաջընթացը։

Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:

«Կարծում եմ, որ բոլորի կողմից կա նաև հստակ ըմբռնում, որ որքան ավելի ես մոտենում համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում դա ավելի դժվար է դառնում, որովհետև, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում։ Բայց ես մեծապես գնահատում եմ այն անկեղծությունը, բացությունն ու անմիջականությունը, որ բոլորը դրսևորեցին։ Դա է, ի վերջո, փոխըմբռնման և, վերջապես, համաձայնության հասնելու ճանապարհը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: